News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի մարզերում արդյունավետ ներդրումային ծրագրերը կարող են տարեկան անգամ 5 տոկոս տոկոսադրույքով վարկի հույս ունենալ։ Այս մասին հոկտեմբերի 10-ին ասել է տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։

Նա հիշեցրել է, որ Կառավարությունն արդեն մի քանի մարզերից ներդրումային ծրագրեր է հավաքել ապագա աջակցության համար։ Հասկանալի է, որ դիմումներն ընդունվում են ընկերություններից, որոնք ի վիճակի են բանկից վարկ վերցնել։ Բայց մյուս կողմից պետությունը չի կարող բոլորին դրամաշնորհներ բաժանել։ Լոքյանը նշեց, որ իշխանությունները կարող են սուբսիդիաներ առաջարկել, որոնց հետ վարկի մարումը կնվազի մինչեւ տարեկան 12 տոկոս, ինչը շուկայականից մի քանի տոկոսով ցածր է։ Իսկ եթե ծրագիրն ավելի շատ աշխատատեղեր ստեղծի ներդրումների միավորների հաշվարկով կամ սահմանամերձ գյուղում է կամ այլ արտոնություններ ունի, արդեն ստացվում է տարեկան 5 տոկոս։ «Կառավարությունն ընդհանուր առմամբ մարզերի բիզնեսից 108 ծրագիր է ստացել, որոնցից հավանություն է տվել 58-ին։ Բայց միայն 15–ն են պատրաստ աշխատել վարկով եւ դրա համար գրավի միջոցներ ունեն։ ԱՅդ 15 նախագծերը 422 մլն դրամի վարկ կստանան»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է...
Գագարինի արտադրական բազան կվաճառվի աճուրդով՝ գնի 80 տոկոսով. Նախկինում 4 անգամ փորձել են վաճառել՝ չի հաջողվել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում պետական գույքը...
«Բեկոն պրոդուկտ» ընկերությունն ընդլայնվում է. նոր գործարան է կառուցում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ի նիստում գերակա ոլորտում...
Մի՛ կատարեք ապրանքների անօրինական տեղափոխում, գործե՛ք օրենքի դաշտում, վճարե՛ք հարկերը. ՊԵԿ-ի տեսահոլովակը
Պետական եկամուտների կոմիտեն ներկայացրել է տեսահոլովակ՝ օրինական...
Հայաստանում կգործի Էլեկտրոնային ապրանքատրանսպորտային բեռնագիրը. Այն դյուրացնում է բեռնափոխադրման գործընթացը
Միաժամանակ միջազգային բեռնափոխադրումների թվայնացումը նոր որակ է հաղորդում տրանսպորտային ծառայությունների մատուցման ոլորտին...
Եվրահանձնաժողովը 15 մլն եվրոյի աջակցություն կհատկացնի ՀՀ-ին. նախատեսվում է եւս 15 մլն եվրոյի նոր համաձայնագիր
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 18-ին հավանություն տվեց Հայաստանի եւ...
Ամենաշատ