News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Երեքշաբթի Forbes ամսագրում  հրապարակված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է համեմատել իր IQ-ն պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի IQ-ի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Կարծում եմ, որ դրանք սուտ տեղեկություններ են,- ասել է Թրամփը՝ մեկնաբանելով շշուկները, իբրեւ թե Թիլերսոնն իրեն «տխմար» է անվանել։-Սակայն, եթե նա այդպես է արել, ապա կարծում եմ  մեզ անհրաժեշտ է համեմատել մեր IQ թեստերը։ Եվ ես կարող եմ ասել, թե ով կհաղթի»։

Հոկտեմբերի 4-ին NBC հեռուստաալիքը հաղորդել էր, որ մոտ երեք ամիս առաջ ԱՄՆ պետքարտուղար  նախագահին «տխմար» է անվանել եւ սպառնացել հեռանալ Թրամփի հետ մի շարք հարցերի շուրջ համաձայնության չգալու պատճառով։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ