News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում բժիշկների գործունեությունը պետք է խստորեն կարգավորվի։ Հոկտեմբերի 10-ին՝ «Սոցիալական աշխատանքի մասին» օրինագծի քննարկման ժամանակ, իր ելույթում այս մասին հայտնել է ՀՀ ԱԺ խոսնակ Արա Բաբլոյանը։

Նրա խոսքով՝ նման ընթացակարգերի ցանկը պետք է հաստատվի հենց բժիշկների համայնքի կողմից։  Դրա համար նրանց մասնագիտական ասոցիացիաներին կներկայացվեն նոր պահանջներ։ Ակնհայտ է, որ Առողջապահության նախարարությունում չեն կարող լինել այդքան սրտաբաններ, նյարդավիրաբույժներ, վարակաբաններ, ովքեր կկարողանան գնահատել բոլոր գործող բժիշկներին։ «Ավելին, հենց իրենք՝ բժիշկներն, ավելի լավ կպատասխանեն հարցին, թե ինչպես ավելի լավ կատարել սրտի ստենդավորում եւ որովայնային վիրահատություններ։

Առողջապահության նախարարը չի կարող դա մյուս մասնագետներից ավելի լավ իմանալ։ Այդ պատճառով հենց նրանք պետք է հաստատեն բոլոր ընթացակարգերը, եւ նախարարն իրավունք չունի միջամտելու նրանց»,-մեկնաբանել է մասնագիտությամբ մանկաբույժ Բաբլոյանը։ Հաստատված ընթացակարգերը կարող են օբյեկտիվորեն գնահատել բժիշկների գործունեությունը, այդ թվում, հնարավոր դատական գործընթացներում։ Այժմ օրինագիծը մշակվում է, հետագա վերանայման համար, հավելել է խոսնակը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ