News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թալանդի վարչապետ Պրայուտ Չան-Օչան հայտնել է, որ երկրում համընդհանուր ընտրությունները կկայանան 2018-ի նոյեմբերին, փոխանցում է «Սինհուան»։

Ընտրությունների անցկացման ճշգրիտ օրը հայտնի կդառնա մինչեւ 2018-ի հունիս։

Պրայուտ Չան Օչայի կառավարությունը, որը իշխանության է եկել 2014-ի մայիսին, արդեն առնվազն երկու անգամ հայտարարել է ընտրությունների օրը, բայց հետո հետաձգել է այն, պատճառաբանելով անվտանգության խնդիրներով ու սահմանադրական փոփոխություններով։

Ինչ վերաբերում է քաղաքական գործունեության արգելքին՝ վարչապետը հայտնել է, որ ինքը դիտարկում է այդ հարցը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ