Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թյորբորն Յագլանդն այս պատասխանն է տվել ԵԽԽՎ–ում ադրբեջանական պատվիրակության հերթական ու «ավանդական դարձած» հարցին։
Յագլանդը նշել է, որ Եվրոպայի խորհրդին չեն խնդրել օգնել այդ խնդրի լուծման հարցում։ «Մենք միշտ զբաղվում ենք մարդու իրավունքների խնդիրներով երկու կողմում։ Ես արդեն ասել եմ այդ մասին։ Մենք պետք է աշխատենք՝ անկախ կարգավիճակից եւ հանգամանքներից»,– ասել է Յագլանդը՝ պատասխանելով ադրբեջանցի պատվիրակին, որը փորձել է համաշխարհային ահաբեկչության կոնտեքստում հիշատակել Հայաստանին։