ԵՄ-ն չի աշխատում «բրեքսիտի» վերաբերյալ համաձայնության բացակայության սցենարի վրա: Այս մասին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը՝ ելույթ ունենալով Բրյուսելում ԵՄ տարածաշրջանային համաժողովին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք լսել ենք, որ Բրիտանիայի կառավարությունը համաձայնության չգալու դեպքում սցենար է մշակում: Ցանկանում եմ հստակ հայտարարել, որ ԵՄ-ն նման սցենարի վրա չի աշխատում: Մենք բարեխղճորեն բանակցում ենք եւ դեռ հույս ունենք, որ դեկտեմբերին առաջընթացի կհասնենք: Սակայն, եթե պարզվի, որ բանակցությունները դանդաղ են ընթանում եւ բավարար առաջընթացի չի հաջողվում հասել, ապա Բրիտանիայի հետ կմտածենք, ինչպես պետք է առաջ շարժվել », - ասել է Տուսկը: