News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին վետո է դրել սեպտեմբերի 26-ին երրորդ ընթերցմամբ խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրական փոփոխությունների վրա եւ մոտիվացված նկատողություններով վերադարձրել է  օրենսդիր մարմնին, հաղորդում է Civil.ge –ն։

Մարգվելաշվիլիի առաջարկությամբ պետք է վերացվի այսպես կոչված բոնուսների համակարգը, որը նշանակում է չբաշխված մանդատները տալ խորհրդարանական ընտրություններում առաջին տեղը դուրս եկած կուսակցությանը։ Բացի այդ՝ 2020 թվականին կայանալիք խորհրդարանական հաջորդ ընտրություններում  կուսակցությունները պետք է ստանան ընտրական դաշինքների ստեղծման իրավունք։

Մարգվելաշվիլին անհրաժեշտ է համարում փոփոխություններ կատարել Սահմանադրական դատարանը կարգավորող նորմերում։ Նախագահի առաջարկով խորհրդարանական ընտրություններն ամբողջովին համամասնական կարգով կանցկացվեն 2020 թվականին՝ նախապես պլանավորված 2024 թվականի փոխարեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ