News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Գերագույն դատարանը մեղմացրել է քաղաքական գործիչ Բորիս Նեմցովի սպանության համար դատապարտված հինգ անձանց դատավճիռը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: «Գերագույն դատարանի դատական խորհուրդը որոշել է՝ փոխել Մոսկվայի շրջանային զինվորական դատարանի վճիռը, բացառել 100 հազար ռուբլու տուգանքի չափով լրացուցիչ պատիժը: Մնացյալում դատավճիռն անփոփոխ թողնել», - հայտարարել է դատավորը:

Այսպիսով, դատարանը չի բավարարել փաստաբանների եւ տուժածների բողոքարկիչ դիմումները:

Զինվորական դատարանի դատավճիռը ուժի մեջ է մտել: Նիստից հետո փաստաբանները հաստատել են Գերագույն դատարանի նախագահությանը եւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու իրենց մտադրությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ