News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայում քաղծառայողները գործադուլ են հայտարարել: Արհեստակցական միությունները 5,5 միլիոն աշխատողներին աշխատանքը դադարեցնելու կոչ են արել՝ նոր կառավարության քաղաքացիական ծառայության մասին գործողությունների ծրագրերը անընդունելի անվանելով», հաղորդում է RFI-ն:

Գործադուլը հայտարարված է դպրոցներում եւ մանկապարտեզներում, հիվանդանոցներում եւ նախարարություններում, տեղական ինքնակառավարման մարմիններում եւ ավիադիսպետչերների ծառայությունում:

Նախագահ Էմանուել Մակրոնի քաղաքականության դժգոհության պատճառները, ինչպես նյութական են այնպես էլ հոգեբանական, նշում են արհմիությունները, փորձագետները եւ սոցիոլոգները:

Այս երեքշաբթի Ֆրանսիայում բազմաթիվ մանկապարտեզներ եւ դպրոցներ են փակվել: Առավոտյան Կրթության նախարարությունը հաղորդել է, որ գործադուլին մասնակցում են ուսուցիչների 17,5տոկոսը: Գործադուլը բարդացնում է պետական կառավարման աշխատանքը բոլոր ոլորտներում եւ բոլոր մակարդակներում:

Հոկտեմբերի 10-ին Ֆրանսիայում թռիչքների 30 տոկոսը չեղյալ է հայտարարվել քաղաքացիական ավիացիայի վարչության աշխատակիցների եւ ավիադիսպետչերների գործադուլի պատճառով:

Արհեստակցական միությունները նախատեսում են ամբողջ Ֆրանսիայով 130 երթ անցկացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ