News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ը Հյուսիսային Կորեայի դեմ կիրառված ներմուծման եւ արտահանման պատժամիջոցները խախտող չորս նավերի արգելել է աշխարհի ցանկացած նավահանգիստ մտնել, հաղորդում է «Ամերիկայի ձայն»-ը:

ՄԱԿ պատժամիջոցների կատարման հանձնաժողովի պատասխանատու Հյու Գրիֆիթսն այս մասին հայտարարել է երկուշաբթի՝ Նյու Յորքում կայացած ճեպազրույցի ժամանակ: Նրա խոսքով՝ արգելքն ուժի մեջ է մտել անցյալ հինգշաբթի:

Ըստ տվյալների՝ արգելքը վերաբերում է Petrel 8, Hao Fan 6, Tong San 2 եւ Jie Shun նավերին:

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը օգոստոսին բանաձեւ է ընդունել, որն արգելում է Հյուսիսային Կորեային ածուխ, հանքաքար եւ ծովամթերք արտահանել՝ ի պատասխան Փհենյանի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող փորձարկմանը: ԿԺԴՀ-ում վեցերորդ միջուկային փորձարկումից հետո սեպտեմբերին ընդունվեց պատժամիջոցների հերթական փուլը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսրայելի գործողության ընթացքում Գազայում 13,9 հազար պաղեստինցի երեխա է սպանվել. Գուտերեշ
Երկու միլիոն պաղեստինցի մահ ու ավերածություն է տեսել, զրկվել մարդասիրական օգնությունից...
ՄԱԿ-ի ԱԽ-ում Պաղեստինին ՄԱԿ ընդունելու հարցով քվեարկություն կանցկացվի
Քվեարկությունը նշանակված է 17.00-ին...
ԶԼՄ. Աբասը մերժել է ՄԱԿ-ին երկրի անդամակցության վերաբերյալ քվեարկությունը հետաձգելու ԱՄՆ խնդրանքը
Միևնույն ժամանակ, ակնկալվում է, որ ԱՄՆ-ն վետո կդնի բանաձևի վրա, եթե ջանքերը հաջողությամբ չպսակվեն
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ աշխարհը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ
Ես խորապես անհանգստացած եմ տարածաշրջանում կործանարար էսկալացիայի...
Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և վտանգ է ներկայացնում խաղաղության և անվտանգության համար. Իսրայել
Անտոնիո Գուտերեշ, Իրանը խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը և իրեն դրսևորել որպես սպառնալիք միջազգային...
Կոնգոյում զինյալները հարձակվել են ֆերմերների վրա և գնդակահարել առնվազն 10 խաղաղ բնակիչների
Հարձակվողները կրակ են բացել Բենիից դուրս գտնվող Մուլեկերա կոմունայի դաշտերում աշխատող մարդկանց վրա...
Ամենաշատ