News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելով ավելացնում են սոցիալապես անապահով քաղաքացիների բեռը։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր, ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի  անդամ Հակոբ Նազարյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը լրագրողների հետ  հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ 100 տոկոսով կողմ է, որ շտապօգնության ծառայությունը դառնա վճարովի։ Նախարարը որպես հիմնավորում ներկայացրել էր անօգնական վիճակում գտնվող տատիկի գանգատը։ Ըստ Ալթունյանի՝ մենակ ապրող տատիկները հարեւաններին իրենց առողջական վիճակի մասին գանգատներով հոգնեցնելուց հետո զանգում են շտապօգնության ծառայության խմբին կանչում ու դժգոհում իրենց խնդիրների մասին։ Նախարարը առաջարկում է, որ այս տեսակ հոգեբանական ծառայությունը վճարովի դարձնելու նպատակահարմարությունը եւս քննարկվի։ Անդրադառնալով նախարարի «հիմնավորումներին»՝ պատգամավորն ասաց, որ այդ օրինակները բավարար չեն շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնելու համար։  

«Հաշվի առնելով ժողովրդի սոցիալական վիճակը, բնական է, որ սա հարմար պահը չի շտապօգնության ծառայությունը վճարովի դարձնել, որովհետեւ խոցելի խմբերի քանակը գիտենք, աղքատության ցուցանիշը գիտենք՝ որքան բարձր է։ Այս պահին դա  հավելյալ բեռ է։ Ես ինքս էլ եմ կարծում, որ երկու մասնավոր դեպքով ենթադրություն անել ու ձեւակերպել որպես քաղաքականության հիմնական ուղղություն ու դրանով վճարովի դարձնելու մեխանիզմ ներդնել, ճիշտ չէ։ Կարծում եմ, որ էս պահին բնակչությունը պատրաստ չի վճարել շտապօգնության համար»։

Պատգամավորն ասաց, որ չի կարող  ասել՝ ինչու են առողջապահության նախարարի թիրախում հայտնվել խոցերի խավերը, բայց մի բան հստակ է, որ շտապօգնությունը վճարովի դարձնելով՝ քաղաքացուն զրկում են բուժօգնության տարրական հնարավորությունից։

Տպել
Ամենաշատ