News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Ստերջենը հայտարարել է, որ «բրեքսիտը» Շոտլանդիայի անկախության հարցի անհրաժեշտությունը ավելի է ուժեղացրել: Նա նշել է, որ Շոտլանդիայի ազգային կուսակցությունը դեռ ունի մանդատ, որպեսզի ընտրություն առաջարկի, հաղորդում է Reuters-ը:

«Հաշվի առնելով քաոսի մեջ գտնվող եւ երկիրը դեպի ինքնակործանման տանող Միացյալ Թագավորության կառավարության քաղաքականությունը, (անկախություն) անհրաժեշտությունը երբեք այսքան ուժեղ չի եղել», - ասել է նա՝ ելույթ ունենալով կուսակցության անդամների առջեւ, հավելելով, որ հանրաքվեի ժամկետները դեռ պարզ չեն: «Մենք կարող ենք մարդկանց ընտրություն առաջարկել, բայց դա պետք է Շոտլանդիայի շահերին համապատասխան արվի», - ասել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ