Մինչեւ տարեվերջ Իրաքում «Իսլամական պետությունը» ամբողջությամբ ոչնչացվելու է: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Հայդեր ալ Աբադին, հաղորդում է Reuters-ը:
Հիշեցնենք, որ այս տարվա հուլիսին Իրաքի կառավարական զորքերը կարողացան գրոհայիններից ազատել Մոսուլը, որը գրեթե մեկ տարի ահաբեկիչների վերահսկողության տակ էր: Այն ահաբեկիչներն իրենց փաստացի մայրաքաղաքն էին հռչակել: