News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իրանը եւ Հայաստանը կարող են սերտ համագործակցություն հաստատել տարածաշրջանում առկա հակամարտություններն ու ճգնաժամերը լուծելու համար: Այս մասին Թեհրանում՝ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռուհանին, հաղորդում է Tasnim-ը:

Անդրադառնալով Սիրիայում, Եմենում եւ Իրաքում տիրող իրավիճակին՝ Իրանի նախագահը նշել է, որ այս հակամարտությունների կարգավորումը ողջ տարածաշրջանի շահերից է բխում:

«Պատերազմներն ու տարածաշրջանային տարաձայնությունների ավելացումը չեն բխում որեւէ երկրի շահերից, եւ տարածաշրջանի բոլոր կառավարությունները պետք է կայուն խաղաղության եւ հանգստության հաստատմանը ձգտեն», - ավելացրել է Ռուհանին:

Նա ընդգծել է Թեհրանի եւ Երեւանի միջեւ քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների ընդլայնման անհրաժեշտությունը: Ռուհանին նշել է, որ իր վարչակազմը կխրախուսի մասնավոր հատվածին ներդրումներ կատարել Հայաստանի տարբեր ոլորտներում, ինչպիսիք են ճանապարհների, բնակարանների, ամբարտակների եւ էլեկտրակայանների շինարարությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Դեսպանը հայտարարել է իրանական երկու պատվիրակությունների Հայաստան կատարելիք այցի մասին
Այս այցի ընթացքում հնարավոր կլինի․․․
Իրանի դեսպանը մեկնաբանել է Եվրահանձնաժողովի ղեկավարի և ԱՄՆ պետքարտուղարի հետ Փաշինյանի բրյուսելյան հանդիպումը
Մենք լավ, ռազմավարական հարաբերություններ ենք հաստատել Հայաստանի հետ
Իրանի դեսպան. Թեհրանը հարևանների անվտանգությունն իր անվտանգությունն է համարում
Մենք դժգոհ ենք տարածաշրջանում լարվածության հնարավոր աճի
Ամենաշատ