News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը


Կատալոնիայի կառավարության ղեկավար Կառլես Պուչդեմոնը տարածաշրջանային խորհրդարանում հայտարարել է, որ Կատալոնիան հետաձգում է Իսպանիայից անկախանալու հռչակումը, հաղորդում է DW- ն:

Նա նշել է, որ Մադրիդի հետ երկխոսության միջոցով անհրաժեշտ է Իսպանիայից անկախանալու հարցը կարգավորել: Նրա խոսքով՝ հոկտեմբերի 1-ի հանրաքվեի արդյունքում ինքնավարությունը ժողովրդից անկախ պետություն դառնալու մանդատ է ստացել: «Կատալոնիայի միլիոնավոր բնակչությունը կարծում է, որ Կատալոնիայի համար անկախ պետություն դառնալը միակ տարբերակն է», - ասել է Պուչդեմոնը, հաղորդում է BBC- ն:

Պուչդեմոնի ելույթը նախատեսված էր տեղական ժամանակով 18:00-ին, սակայն վերջին պահին լրացուցիչ խորհրդատվության անհրաժեշտության պատճառով մեկ ժամով հետաձգվել է:

Երեքշաբթի Բարսելոնում անվտանգության միջոցառումները ուժեղացվել էին: Կատալոնիայի խորհրդարանը եւ Ցիտադել այգու տարածքը, որտեղ այն գտնվում է, ամբողջովին շրջապատված է եղել Կատալոնիայի ոստիկանության կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ