WhatsApp-ի մեսենջերը կարող է չարագործներին հստակ պատմել, որ ժամին են դրա օգտատերերը քնում եւ արթնանում, հաղորդում է «Ռամբլեր»-ը:
Այս տեղեկությունը հնարավոր է պարզել օգտատերերի տեսանելի օնլայն կարգավիճակով: Այն հեշտությամբ կարող է ցանկացած մարդ իմանալ, ով ունի համակարգիչ կամ հետաքրքրող անձի հեռախոսահամարը:
Այ մասին պարզել է ծրագրավորող Ռոբ Հիթոնը:
WhatsApp-ի մեսենջերում հնարավորություն կա տեսնելու է, թե երբ է օգտատերը վերջին անգամ ցանց մտել:
Հիթոնը զգուշացնում է, որ այդ տվյալները կարող են լրտեսության համար օգտագործվել: