News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սպիտակ տունը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է՝ առաջարկելով համեմատել իր եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի IQ մակարդակը:

Ըստ Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի՝ նախագահը «երբեք նկատի չի ունեցել, որ պետքարտուղարի ինտելեկտի մակարդակը բավարար չէ»: «Նա կատակել է, ոչ ավելին», - ասել է նա՝ հավելելով, որ նախագահը 100 տոկոսով վստահում է Թիլերսոնին: Նա խորհուրդ է տվել լրագրողներին հումորի զգացում ունենալ:

Ավելի վաղ Թրամփն առաջարկել էր համեմատել իր եւ Թիլերսոնի IQ- ի թեստի արդյունքները: Մեկնաբանելով այն փաստը, որ Թիլերսոնն Թրամփին անվանել է «տխմար»՝ Թրամփն ասել է, որ դա ֆեյք է համարում: «Բայց եթե նա այդպես է ասել, կարծում եմ, մենք պետք է համեմատենք մեր IQ թեստերը, եւ ես կարող եմ ասել, թե ով է հաղթելու»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ