Երեւանում, հոկտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 21:05-ի սահմաններում Աբովյան եւ Սայաթ Նովա փողոցների խաչմերուկում 23-ամյա Արման Ս.-ն իր վարած Infiniti FX35 մակնիշի 77 MM 001 համարանիշի ավտոմեքենայով բախվել է հաստաբուն ծառին եւ գովազդային վահանակին՝ տապալելով այն:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր եւ վիրավորներ չկան: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները՝ 1 մարտական հաշվարկով, որոնք հոսանքազրկել են ավտոմեքենան: