News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի պաշտպանական համակարգին վերաբերող օրենսդրական նոր կարգավորումներով նապատեսվում է համակարգի բոլոր սպաներին բնակարաններ հատկացնել հարմարավետ պայմաններով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Ըստ նախարարի՝ սպաների բնակարանային ապահովման ծրագրով վերջին տարիներին բնակարան է ստացել մոտ 1700 սպա, սակայն այդքանով հանդերձ այդ ծրագիրը խնդիրը չի լուծել, քանի որ եղել են սպաներ, որ արհեստականորեն վատթարացրել են իրենց բնակարանային պայմանները ու արդյունքում ձեւավորվել է բնակարանի խնդիր ունեցող սպաների հսկայական ցուցակ։

Այժմ բնակարականային ապահովման կարգը փոխարինվում է հատուկ բնակարանային ծրագրով։ Վիգեն Սագսյանը նշեց, որ ընթանում են քննարկումներ մասնագիտական շրջանակներում. «Մինչեւ այս ամսվա վերջ կավարտվեն քննարկումները եւ լայն հասարակությանը ես կկարողանամ ներկայացնել ծրագրի մանրամասները։ Բոլոր դեպքերում, խոսքը մինչ օրս գործած բոլոր հիպոթեքային ծրագրերի համեմատ անհամադրելի ավելի հարմար պայմանների մասին է։ Ընդ որում՝ յուրաքանչյուր սպա, անկախ նրանից, ինքը հորական տուն ունի, թե հատուկ վատթարացնում է իր պայմանները, ծառայության ընթացքում մեկ անգամ կարող է այդ ծրագրից օգտվել։ Որեւէ բան կեղծելու, սարքելու խնդիր չի լինի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ