News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը


Երեւանի ավագանու նիստում այսօր՝ հոկտեմբերի 11-ին, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին եւ ՎիվաՍելլ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու  գործընթացը վերածվեց իսկական բանավեճի եւ փոխադարձ վիրավորանքների տարափի։

Երեւանի ավագանու նիստից NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը իր ելույթում նշեց, որ այս 4 անձինք Երեւանի համար ոչինչ չեն արել, նրանք լռել են այն ընթացքում, երբ  Տարոն Մարգարյանն ու իր թիմը զբաղված էին Երեւանը քանդելով։ Եվ այդ պատճառով էլ Տարոն Մարգարյանը որոշել է նրանց Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհել։

Մարինա Խաչատրյանի այս ելույթին պատասխանեց ավագանու Հանրապետական խմբակցության անդամ Աստղիկ Գեւորգյանը՝ նշելով, որ Երեւանի ավագանու նիստերը վերածվել են իսկական  միտինգի, եւ տկար ուղեղներով մարդիկ այնպիսի մարդկանց մասին են արհամարհանքով խոսում, որոնք Հայաստանի եւ հայ ժողովրդի համար մեծ գործ են արել։ Հանրապետական խմբակցության անդամ Արմեն Սահակյանն էլ Մարինա Խաչատրյանին դիմեց. «Էս ո՞վ ա արա»։ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանն էլ, երբ Մարինա Խաչատրյանը Տարոն Մարգարյանին մեղադրում էր Երեւանը քանդելու մեջ, չդիմացավ եւ բղավեց՝ «տեղդ վե՛ր ընկիր»:

Լեւոն Իգիթյանը տեղից ավելացրեց. «Բոզ»։

Նշենք, որ Երեւանու ավագանու բոլոր անդամները, «Երկիր Ծիրանի»-ից բացի, կողմ քվեարկեցին կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին, հաղորդավարուհի Նառա Շլեփչյանին, գրող Ռազմիկ Դավոյանին եւ «ՎիվաՍելլ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Երեւանի պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու որոշմանը։

Տպել
Ամենաշատ