News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Զինծառայողների բուժզննման ոլորտում վիճակը մտահոգիչ է. նորակոչիկի առողջական վիճակի որոշման խնդիրը թողնված է 3-4 օղակի վրա՝ լղոզված պատասխանատվությամբ: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

Նրա խոսքով, զինկոմիսարիատում ձեւավորվում է բուժհանձնաժողով, որը տալիս է եզրակացություն վիզուալ կոնտակտի եւ զրույցի հիման վրա, որովհետեւ չունի որեւէ ախտորոշիչ սարքավորում եւ ուղեգրում է մարդկանց զննում անցնելու ու դրանք հանձնաժողով ներկայացնելու:

«Արդյունքում` բուժհաստատությունը կարեւոր որոշման համար մեծ պատասխանատվություն չի կրում, ինքն ընդամենն ասում է, որ, օրինակ, այսինչ օրգանի վրա էխոյով նկատել է քար, հանձնաժողովն էլ ստուգելու հնարավորություն չունի, ասում է՝ դե գրել էին քար, ես էլ գրեցի ոչ պիտանի, ու արդյունքում դժվար է հասկանալ, թե որ օղակում է դա կեղծված»,-նշեց Վիգեն Սարգսյանը:

Նախարարը տեղեկացրեց, որ օրենսդրական նոր փոփոխություններով բուժզննման նոր կարգը կսահմանի կառավարությունը. «Այսօր քաղաքացիներն ունեն ընտանեկան բժիշկների կցագրում, պետությունն էլ վճարում է նախքան զորակոչվելը 2 անգամ ստուգում անցնելու համար: Հետեւաբար, անիմաստ է զինկոմիսարիատում բուժհանձնաժողով պահելը, քաղաքացին պետք է ունենա ստանդարտ առողջության գնահատման ձեւ, որի տակ պոլիկլինիկան կամ բուժամբուլատորիան պիտի իրավունք ու պարտականություն ունենա ստորագրելու. ասի, որ զննել է, քաղաքացին այս հիվանդությունն ունի կամ չունի»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ