News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Խորհրդարանական ընտրություններից առաջ «Ելք» դաշինքի վստահված անձանց վրա հարձակում գործելու գործով դատական առաջին նիստն այսօր՝ հոկտեմբերի 11-ին, հետաձգվեց:

Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նիստի մեկնարկին հայտնի դարձավ, որ ներկայացել են միայն ամբաստանյալ Արթուր Այվազյանը՝ «Մանախը», եւ երկու մեղադրողները, նիստի քարտուղարը հայտարարեց, որ տուժողը, նրա ներկայացուցիչն ու ամբաստանյալի պաշտպանը հարգելի պատճառներով չեն ներկայացել: Չնայած գործով վկաները ներկայացել էին դատարան, «Մանախը» միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ չի ցանկանում առանց պաշտպանի մասնակցել դատին:

Դատական նիստը հետաձգվեց:

Ըստ մեղադրանքի՝ Արթուր Այվազյանը մարտի 30-ին ուշ երեկոյան անթաքույց արհամարհանք է դրսեւորել հասարակության նկատմամբ եւ «Ելք» դաշինքի համակիր Հ.Սարգսյանի նկատմամբ բռնություն է գործադրել. այդ ընթացքում պահել է ապօրինի ձեռք բերած գործարանային արտադրության 5,6մմ տրամաչափի օղակաձև բոցավառման որսորդական սպորտային ռազմամթերք հանդիսացող 7 փամփուշտներով լիցքավորված ինքնաշեն ակոսափող թմբուկավոր հրազեն հանդիսացող ատրճանակ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիայում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ