News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Առնվազն երեք դեպք է հայտնի, երբ օրենսդիրներն ընդունել են, որ իրենք գումար են ստացել Ադրբեջանի կողմից: Այս մասին հայտարարել է Գերմանիան  ներկայացնող ԵԽԽՎ պատվիրակ Ֆրենկ Շվաբեն «Ադրբեջանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության մասին» զեկույցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը ագրեսիվորեն մերժում է ժողովրդավարական արժեքները:

«Մենք պետք է իրերն իրենց անուններով կոչենք: Քաղբանտարկյալները բանտում են, հասարակական կազմակերպությունները չեն կարողանում պատշաճ կերպով աշխատել»,- նշել է նա ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի բանավեճերի ժամանակ:

Իր հերթին Լեհաստանի պատվիրակ Դոմինիկ Տարչինսկին կոչ է արել իր ադրբեջանցի գործընկերներին, հատկապես պարոն Հուսեյնովին, չհիշատակել իսլամաֆոբիան: «Մի՛ խառնեք կրոնն այս փաստաթղթի հետ»,- ասաց բանախոսը:

ԵԽԽՎ նախկին նախագահ Էնն Բրասերը նույնպես Ադրբեջանին կոչ է արել իրենցից բացի մյուսներին չմեղադրել։ «Կան բազմաթիվ թերություններ, եւ դրանք նշված են այս զեկույցում: Ադրբեջանում քաղաքացիական հասարակության ճնշում կա», - նշել է նա:

Պատվիրակության ելույթներում նշվեց նաեւ «Ադրբեջանական լվացքատան» վերջին հետաքննությունը:

Պիտեր Օմցիգթը երկու հարց է ուղղել ադրբեջանցի պատվիրակներին. «Ե՞րբ եք ազատ արձակելու պարոն Մամեդովին: Արդյո՞ք կարծում եք, որ մենք պետք է հետաքննություն սկսենք լվացքատան գործով:»:

Նա նախազգուշացրել է Ադրբեջանին հրաժարվել ուրիշներին մեղադրելուց եւ հարցրել է, թե արդյոք Ադրբեջանի իշխանությունները քայլեր կձեռնարկեն, լվացքատան գործով հետաքննություն սկսելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Քննարկվել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի գրասենյակի…
Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Ներքին գործերի նախարարության բարեփոխումներին
Նիստի ընթացքում կարևոր ընդգծումներով հանդես է եկել ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Նա կարևորել է Եվրոպայի խորհրդի հետ տարիների սերտ...
Ամենաշատ