News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

2018-ից զինծառայության տարկետում չի տրվելու։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։

«Ծառայությունից տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով։ 2018-ի հուլիսից ակադեմիական տարկետումներ չեն լինելու։ Դա է այս օրենքի փոփոխությունների հիմքը։ Տարկետում հասկացությունը փոխարինում ենք բովանդակային արտոնություններով։ Եթե քաղաքացին ունի ընտանեկան, առողջական խնդիր՝ հատուկ սահմանափակումներով, պետք է մեխանիզմը այնքան ամրապնդենք, որ խնդիրը լուծելով ծառայություն իրականացնելու հնարավորություն ընձեռենք։ Պետք է չծառայելը դառնա ուղղակի անընդունելի։ Մի շարք օրենքերում չծառայողների վերաբերյալ սահմանափակումներ դնելով, բազմաթիվ հետեւողական քայլերով այն պետք է դառնա մտածմունքի մաս»,-ասաց Վիգեն Սարգսյանը։

Նախարարը հիշեցրել է, որ չծառայելը բանակում այսօր շատ փոքր տոկոսի է վերաբերում, սակայն մնում է հասարակության ուշադրության կենտրոնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ