News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը

Ես չգիտեմ որեւէ դեպք, որ բանակում հարկադրել են զինծառայողին աղոթել կամ մկրտվել։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Հայաստանի Հելսինկյան կոմիտեի ղեկավար, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի դիտարկմանը, որ բանակում զինվորներին ստիպում են աղոթել, մինչդեռ զինվորների մեջ կան աթեիստներ կամ այլ կրոնական ուղղություն դավանողներ:

«Եթե ունեք նման դեպք, ես շատ հետեւողական կպատժեմ մարդկանց, որոնք օրենք են խախտել», - արձագանքեց նախարարը՝ հավելելով, որ ինքը շարունակելու է հաճախ հրամանատարների հետ այցելել Մայր Աթոռ. ««Որովհետեւ բացարձակ եմ համարում այն արժեքը, որը մեր Հայ առաքելական եկեղեցին ստեղծում է մեր արժեհամակարգում, առհասարակ»։

Նրա խոսքով, Ամենայն հայոց կաթողիկոսի ջանքերը բանակում հոգեւոր արժեքներ սերմանելու ուղղությամբ տվել են եւ տալու իրենց արդյունքները. «Մեր հոգեւոր սպասավորների ինստիտուտը մեծ դերակատարում ունի` եւ' որպես բանակային հոգեբանների, եւ' որպես ավագ ընկերների` զինվորի կողքին կանգնելու: Մենք այդ ինստիտուտը պետք է շարունակենք ուժեղացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ