News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 29
USD
402.5
EUR
441.78
RUB
4.52
Տեսնել լրահոսը


Ոչխարի միսը Հայաստանում թանկացել է արտահանման հաշվին, իսկ դա այնքան էլ վատ չէ։ Հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտնել է Հայաստանի Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։

Նրա խոսքով՝ մի կողմից այն Հայաստանում թանկացել է, մյուս կողմից գյուղերում ավելացել է ոչխար բուծողների թիվը։  Տարվա առաջին կեսին ոչխարի արտահանումը Հայաստանից 342 տոննայից հասել է 580 տոննայի։ Այն հիմնականում վաճառում են Իրանում։

Հայկական ոչխարի միս ավելի շատ ուտում են ոչ թե արտասահմանում, այլ երկրի ներսում․ Հայաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում։ «Ռեստորաններն ու հանրային սննդի կետերը սկսել են ավելի ակտիվ աշխատել, ինչի համար չի կարելի չուրախանալ»,-հավելել է նախարարը։

Առաքելյանը վստահեցնում է, որ ոչխարի միսը Հայաստանում կիլոգրամի համար թանկացել է 100-150 դրամով, այլ ոչ թե 300-400, ինչը կարող է հաստատել ցանկացած մշտական հաճախորդ։ «Իսկ դա չպետք է համարել լուրջ բարձրացում։ Կերի պակաս չկա, եւ անասունների հարկադիր սպանդ չի իրականացվում ֆերմաներում»,-եզրափակել է գյուղատնտեսության նախարարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
2024-ին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի թանկանա. ՀԾԿ հանձնաժողովի որոշումը
Այսօրվա նիստում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը...
Հաջորդ տարի Հայաստանը լուրջ տնտեսական խնդիրների առջեւ է կանգնելու. Թադեւոս Ավետիսյան
Նրա խոսքով, տնտեսական աճի գործոնները վերանում են ինչպես օբյեկտիվ, այնպես էլ Հայաստանի...
ՀՀ իշխանությունները կարծում են, որ արտահանողների կորուստներից կարելի է «լավ դաս» քաղել. Թադեւոս Ավետիսյան
Նա նշեց, որ մոտեցող ամանորյա տոների ֆոնին սկսվում է արտահանման ակտիվ սեզոնը, իսկ հայաստանյան...
ՍԱՏՄ-ն մտահոգիչ է համարում ՌԴ ներմուծվող հայկական ապրանքներում խախտումների հայտնաբերման դեպքերի շեշտակի ավելացումը
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինն արձանագրում է, որ...
Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 29-ին, կազմել է...
Պետական և համայնքային հարկերը բյուջե չվճարելու դեպքում նախատեսված 20 հազար դրամ տուգանքը կհանվի. Նախագիծ
Այո՛, տնտեսվարողների համար հանում ենք 20.000 դրամ տուգանք վճարելու պարտավորությունը, քանի որ, միևնույն է, դրա համար ֆինանսական…
Ամենաշատ