Հայաստանի գյուղատնտեսության նախարարը ցանկանում է սուբսիդավորել տեղական արտադրության օրգանական պարարտանյութերը։ Հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, այս մասին հայտնել է Հայաստանի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը։
Նրա խոսքով՝ Նախարարությունն այսպես, թե այնպես սուբսիդավորում է պարարտանյութերը գյուղացիների համար, սակայն դրանք քիմիական պարարտանյութեր են, որոնք Հայաստանում չեն արտադրվում։ Իսկ օրգանականներն արտադրվում են։ «Այդ պատճառով, ավելի լավ է առաջին հերթին աջակցել տեղական արտադրանքին, ապա խթանել օրգանական այգիների եւ դաշտերի զարգացումը»,-հավելել է Առաքելյանը։