News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Բանակից տարկետումը չափազանց ընտրովի է իրականացվում, եւ ծառայության ենթակա տղաների մի քանի տոկոսն է ստանում իրավունք ուսումը շարունակելու, ինչն էլ որոշակի ռիսկեր է պարունակում՝ կոռուպցիոն, ընտրովի եւ այլն: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ԱԺ-ում «Զինապարտության եւ զինվորական ծառայության մասին օրենսդրական նոր կարգավորումների վերաբերյալ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, որ արդյոք նոր ծրագրով զինվորական ծառայություն անցնելու համար երեք տարով ուսման ընդհատումը խոչընդոտ չի՞ առաջացնի հետագա մասնագիտական պատրաստվածության հարցում։

«Ինչո՞ւ պետք է մեկ կամ երկու միավոր պակաս ստացած քաղաքացին, ով, այսպես ասած, ավելի թույլ է, չօգտվի տարկետման իրավունքից, ուսումն ընդհատի եւ երկու տարի հետո շարունակի, իսկ նա, ով մի քիչ ավելի լավ քննություն է հանձնել, արտոնությունից օգտվի եւ կարողանա ավարտել»:

Վիգեն Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին ակադեմիական տարկետում ստացողների 16 տոկոսն է հետագայում զորակոչվում բանակ. «Այսինքն` դառնում է այդ տարկետումը պատճառ՝ հետագայում չծառայելու, մինչդեռ Սահմանադրությամբ ասվում է, որ երկրի պաշտպանությանը պետք է բոլորը մասնակցեն»:

Անդրադառնալով դիտարկմանը, թե սա կարող է խթանել արտագաղթը, պաշտպանության նախարարն ասաց. «Հնարավոր չէ, որ տարկետման իրավունքի հանումը խթանի արտագաղթն այն մարդկանց շրջանում, ովքեր ուզում են գիտությամբ զբաղվել»:

Նրա խոսքով, պետք չէ ազգ –բանակ լինելու մարտահրավերը կապել արցախյան հիմնախնդրի հետ. «Մեր երկրի աշխարհագրությունն ու քաղաքականությունը, մեր ժողովրդի հազարամյա պատմությունն իր վայրիվերումներով մեզ պետք է սովորեցրած լինի, որ անկախ նրանից, թե այսօր ինչ մարտահրավեր ունենք, որպես ազգ պետք է ունենանք միասնության այն մակարդակը, որ ամենադժվար պահերին կարողանանք համախմբվել: Ազգ-բանակը տակտիկական հարց չէ` ղարաբաղյան հարցը լուծելու, դա ուղղակի ժողովրդի մոբիլիզացվածությունն ապահովելն է: Մի կողմից` դա բեռ է, բայց, կարծում եմ, ցանկացած բեռ կարող է դառնալ խթանիչ ուժ, եթե կյանքը պարտադրել է։ Պետք է սովորենք առավելություն դարձնել դա, ոչ թե նվնվանք, թե ինչու մեր տղաները պետք է երկու տարի ծառայեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պայմանագրային զինծառայողի են դանակահարված տեղափոխել Ստեփանավանի հիվանդանոց. ինչ է կատարվել «Թուրքի թաղում». ArmLur.am
վիճաբանողները պայմանագրային զինծառայողներ Ա.Մ-ն եւ է.Հ-ն են…
2023-ին զինծառայողների մահվան դեպքերը 69 տոկոսով ավելացել են
Նախորդ տարի արձանագրված 54 դեպքի մեծ մասը՝ 19-ը, եղել են հակառակորդի...
Զինծառայող Ավագ Զաքարյանի սպանության մեղադրանքով կալանավորվել է համածառայակիցը. ՔԿ
Փաստական տվյալներ են ստացվել, որ ժամը 17։55-ի սահմաններում ՀՀ հյուսիսարևելյան սահմանագծին տեղակայված մարտական դիրքում՝ խրամուղում…
Ատեստավորումից գերազանց ստացող շարքային պայմանագրայինը մարտական հերթափոխ իրականացնելիս կստանա 526 հազար դրամ
Բրիգադի սերժանտի աշխատավարձը մինչեւ ատեստավորումը կազմում է 209 հազար...
Ինչու՞ են բանակում շատացել մահվան դեպքերը, ովքե՞ր, ե՞րբ եւ ի՞նչ պատիժ են կրել դրա համար. պատգամավորը՝ ՊՆ փոխնախարաին
Դուք ԱԺ-ում եք, հանրային հարթակում եւ բոլոր հնարավոր ուղղություններից մեզ լսում են...
Զինծառայող Ավագ Զաքարյանի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել սպանության հատկանիշներով
Ավելի վաղ ՀՀ պաշտպանական գերատեսչությունից հայտնել էին, որ փետրվարի 24-ին...
Ամենաշատ