News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունվար 31
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունները օժանդակությունից փոխակերպել առևտրայինի: Այս մասին իր հոդվածում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերը:

Ստորեւ ներկայացնում ենք հոդվածը.

«Ինձ համար մեծ պատիվ է ղեկավարել Հայաստանում ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը:

1992 թվականից ԱՄՆ ՄԶԳ-ն համագործակցել է Հայաստանի կառավարության եւ քաղաքացիների հետ՝ մի շարք մարտահրավերների առճակատելու  հարցում: 25 տարվա ընթացքում ԱՄՆ ՄԶԳ-ի օժանդակությունը, ինչպես նաեւ ԱՄՆ ՄԶԳ-ի եւ Հայաստանի կառավարության գործընկերությունը  զարգացել է՝ արձագանքելով Հայաստանի փոփոխվող կարիքներին՝ ժամանակակից ժողովրդավարական հասարակություն եւ ազատ շուկայական տնտեսություն դառնալու վերջինիս ճանապարհին: ԱՄՆ ՄԶԳ-ն տրամադրել է ավելի քան 1 միլիարդ ԱՄՆ դոլար՝  Հայաստանի ժողովրդի կյանքի բարելավման, ինչպես նաեւ ժողովրդավարական, տնտեսական եւ սոցիալական կառավարման բարելավմանն ուղղված նրա ջանքերին օժանդակելու նպատակով:

1988 թվականի ավերիչ երկրաշարժից հետո ԱՄՆ ՄԶԳ-ն, այլ միջազգային կառույցների հետ մեկտեղ, սնունդ, կացարան, դեղորայք եւ վառելիք տրամադրեց աղետից տուժածներին:  1992 թվականին, Հայաստանի անկախացումից հետո  հիմնադրվեց Հայաստանում  ԱՄՆ ՄԶԳ առաքելությունը, իսկ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան համագործակցությունը պաշտոնապես սկսվեց մարդասիրական օժանդակության ծրագրերից:

1990-ականների վերջում ԱՄՆ ՄԶԳ օժանդակությունը մարդասիրական կամ «օգնության» ծրագրերից վերածվեց երկարաժամկետ կայուն զարգացման ծրագրի: ԱՄՆ ՄԶԳ-ն սկսեց աշխատել Հայաստանի Կառավարության հետ՝ միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի օգնությամբ իրականացնելով մակրոտնտեսական բարեփոխումներ եւ ազատականացնելով շուկաները՝ մասնավոր հատվածի աճը եւ էներգետիկ ոլորտը վերականգնելու նպատակով: Միասին մենք զարգացրեցինք ժողովրդավարական հաստատությունները, սատարեցինք քաղաքացիական հասարակության աճին, ամրապնդեցինք օրենքի գերիշխանությունը եւ բարեփոխումներ իրականացրեցինք՝ ուղղված առողջապահական ծառայությունների որակի բարելավմանը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործմանը եւ խոցելի երեխաների պաշտպանության համակարգի հզորացմանը:

Հայաստանի մասնավոր եւ պետական հաստատությունների զարգացման հետ զարգացավ եւ ԱՄՆ ՄԶԳ-Հայաստան գործընկերությունը: Այժմ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն իրականացվում են տեղական կազմակերպությունների միջոցով եւ սատարում են հայաստանյան կողմի նախաձեռնություններին: ԱՄՆ ՄԶԳ-ն ուղղակիորեն աշխատում է  Հայաստանի կառավարության, Հայաստանյան կազմակերպությունների եւ մասնավոր հատվածի հետ, եւ  համակարգված աշխատանք է կատարում այլ  միջազգային դոնորների եւ կազմակերպությունների հետ՝ զարգացման մնացած մարտահրավերներին անդրադառնալու նպատակով:  Միասին մենք խթանում ենք  տնտեսական աճը ագրոբիզնեսի եւ տուրիզմի ոլորտում՝ գյուղի զարգացման միջոցով, եւ աջակցում ենք քաղաքացիական ավիացիայի, էներգետիկ անկախության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:  Մենք խթանում ենք ժողովրդավարությունն ու կառավարման բարելավումը՝  տեղական ինքնակառավարման բարեփոխումների, հակակոռուպցիոն գործունեության, ինչպես նաեւ քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների եւ մարդու իրավունքների պաշտպանության միջոցով: Միասին մենք խթանում ենք երեխաների պաշտպանության բարեփոխումները, ներառական կրթության համակարգը, եւ աշխատում ենք տուբերկուլյոզի, ինչպես նաեւ մայրական եւ մանկական մահացության բեռի նվազեցման ուղղությամբ:  

ԱՄՆ կառավարության երկարաժամկետ նպատակն է Հայաստանի հետ իր հարաբերությունների փոխակերպումը օժանդակությունից՝ առեւտրային հարաբերությունների:  ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտ է Հայաստանի հետ իր համագործակցությամբ եւ վերջին 25 տարվա զարգացումներով: Հիմնվելով մեր հաջողությունների վրա մենք պատրաստ ենք շարունակել մեր ջանքերը առավել ներառական, բարգավաճ եւ լավ կառավարվող հայաստանյան հասարակության կայացման ուղղությամբ»:

Մեր ժառանգությունը

ԱՄՆ ՄԶԳ համագործակցությունը ՀՀ Կառավարության, քաղաքացիների, միջազգային եւ տեղական գործընկերների հետ տպավորիչ արդյունքների է հանգեցրել:  Միասին մենք իրականացրել ենք հետեւյալ աշխատանքները. 

• մշտական բնակարաններ ենք տրամադրել 1988թ. երկրաշարժի հետեւանքով  անօթեւան մնացած 7000 ընտանիքների.

• մրցունակ մասնավոր հատված ենք ստեղծել՝ մակրոտնտեսական բարեփոխումների  իրականացման եւ շուկաների ազատականացման միջոցով նպաստելով կենսունակ ֆինանսական հատվածի, Հայաստանի Կենտրոնական բանկի, իրավական եւ կանոնակարգիչ համակարգերի կայացմանը, ինչպես նաեւ բարելավելով ֆինանսների հասանելիությունը.

• սատարել ենք էներգետիկայի ոլորտի փոփոխություններին՝ մասնավորեցման եւ էլեկտրաէներգիայի արտադրության եւ բաշխման հաշվառման, ինչպես նաեւ էներգետիկայի, ջրային ռեսուրսների եւ հեռահաղորդակցության ոլորտների կարգավորմանն ուղղված Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ստեղծման եւ հատվածում ռազմավարական զարգացումը կանոնակարգող «Էներգետիկ համակարգի նվազագույն ծախսերով զարգացման ծրագրի» միջոցով.

• փոփոխություններ ենք իրականացրել հարկային կանոնակարգերի եւ վարչարարության ոլորտում՝ Հայաստանում հարկերի հավաքագրման ենթակառուցվածքների թափանցիկության բարելավման եւ արդիականացման նպատակով՝ բիզնեսներին եւ հեռանկարային ներդրողներին տրամադրելով բարելավված եւ ավելի  արդյունավետ ծառայություններ.

• ամրապնդել ենք գյուղական տնտեսությունները եւ աշխատատեղեր ստեղծել՝ գյուղական ձեռնարկատիրության խթանման, առեւտրի դյուրացման եւ գյուղական բիզնեսների համար տեղական եւ տարածաշրջանային շուկաների հասանելիության բարելավման միջոցով.

• ձեւավորել ենք ժողովրդավարական հաստատությունները՝ քաղաքացիական հասարակություն, քաղաքական կուսակցություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, անկախ ԶԼՄ-ներ եւ օրենքի գերիշխանություն եւ զարգացրել կարողություններն ուղղված քաղաքացիների ներգրավմանը որոշումների կայացման գործընթացներում եւ հանրային ծառայությունների բարելավմանը.

• բարելավել ենք հայաստանցիների համար որակյալ բուժծառայությունների հասանելիությունը՝ ընդարձակելով առողջության առաջնային պահպանման եւ մայրական ու մանկական առողջության ծառայությունները, հզորացնելով Առողջապահության նախարարության ինստիտուցիոնալ կարողությունները, բարելավելով բուժաշխատողների հմտությունները, ինչպես նաեւ կահավորելով եւ վերանորոգելով Հայաստանի ամենակարիքավոր  գյուղական բուժհաստատությունների երկու երրորդը.

• ամրապնդել ենք սոցիալական ապահովության ցանցերը եւ բարելավել սոցիալական  պաշտպանության համակարգերի  արդյունավետությունն  ու թափանցիկությունը, ներառյալ «114» թեժ գծի հիմնադրումը՝ բոլոր սոցիալական ծառայությունների ռեսուրսների վերաբերյալ քաղաքացիներին օժանդակություն տրամադրելու նպատակով.

• հիմնադրել ենք Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ խթանել նրա վերածումը մի հաստատության, որն ուսուցանում է Հայաստանի ապագա առաջնորդներին, խթանում է քաղաքացիական մասնակցությունը եւ ժողովրդավարական արժեքները.

• արդիականացրել ենք Հայ-ամերիկյան առողջության կենտրոնը՝ այն դարձնելով ժամանակակից  ախտորոշիչ հաստատություն, որն այժմ մի շարք ծառայություններ  է տրամադրում ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց.

• մի շարք պետական եւ մասնավոր հաստատություններ վերածել ենք առաջատար նորարարական, ձեռնարկատիրական, կրթական եւ հետազոտական կենտրոնների, ինչպիսիք են՝ Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը, Հայաստանի ազգային ճարտարագիտական լաբորատորիաները եւ Ինովացիոն լուծումների եւ տեխնոլոգիաների կենտրոնը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լիլիթ Մակունցը կոնգրեսական Դուարտեին է ներկայացրել Հարավային Կովկասում և Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակը
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, դրանց հեռանկարներին առնչվող հարցեր…
Տեղի է ունեցել Քրիստինա Քվինի երդմնակալությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում
Հիշեցնենք, որ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին ԱՄՆ Սենատը հաստատել էր Քրիստինա Քվինի թեկնածությունը ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի պաշտոնում...
Հայ քննիչները մասնակցել են ԱՄՆ դեսպանատան կազմակերպված՝ փողերի լվացման և ապօրինի հարստացման թեմաներով վերապատրաստմանը
Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության...
Պետքարտուղարությունը մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վատթարացմամբ. Նեդ Փրայս
Այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, հնարավոր կդառնա հասնել տևական խաղաղության: Մենք շարունակում...
«Բարձր ենք գնահատում ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը». Գրիգոր Մինասյանն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին
Նախարարն ընդգծել է հակակոռուպցիոն ոլորտում ԱՄՆ այնպիսի նախաձեռնությունների կարևորությունը, ինչպիսին 2022 թվականի դեկտեմբերին…
ԱՄՆ-ն սատարում է ՀՀ կառավարությանը հակակոռուպցիոն օրակարգի վարման հարցերում.  ՀՀ-ում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար
Ն ժամանակավոր հավատարմատար Չիպ Լեյթինենի գլխավորած պատվիրակությանը...
Ամենաշատ