Համացանցում հայտնվել է հաջորդ սերնդի Volkswagen Polo սեդանի պաշտոնական լուսանկարը։ Բրազիլական շուկայի համար Virtus տարբերակի լուսանկարը Ինստագրամում հրապարակել է տեղական ավտոմոբիլային պարբերականի խմբագիր Ֆերնանդո Կալմոնը։
Լրագրողի խոսքով՝ մոդելը կներկայացնեն 2018-ի հունվարին, թեպետ ավելի վաղ ենթադրվում էր, որ նորամուծության շնորհանդեսը կլինի 2017-ի սեպտեմբերին։