News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքը չի օգնի, որ կանանց շրջանում քաջությունն ավելանա: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Երեխաների պաշտպանությունը «Ընտանեկան բռնության կանխարգելման մասին» օրենքի նախագծում» թեմայով քննարկման ժամանակ նշել է ՀՕՖ-ի Երեխաների աջակցության կենտրոն հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը:

Նրա խոսքով, մենք իներցիայով շարունակում ենք տուժացնել տուժողին. «Տեսեք, եթե տեսնում ենք օրենքը չի օգնում, զոհին տեղափոխում ենք ապաստարան, իսկ ինչո՞ւ բռնարարին չտեղափոխենք ապաստարան: Ինչո՞ւ թույլ տալ, որ բռնարարն ապրի այդ տանը, շարունակի թագավորել, շարունակի բռնանալ ընտանիքի մյուս անդամներին, իսկ զոհին տանել տնից: Սա ես չեմ համարում զոհապաշտպան մոտեցում»:

Անդրադառնալով օրենքի նախագծի դեմ ընդդիմացողներին, նա ասաց. «Որեւէ մեկը, որին այս օրենքն այդքան շատ հուզում է, թող հուզվի այն տվյալներով, որ այսօր կան: Քանի երեխա կա մանկատներում, իսկ մանկատները ոչ այլ ինչ են, քան ապաստարան, երբ չենք կարողացել գտնել մի հարազատի, մի մտերիմի, որը հոգ կտաներ երեխայի մասին: Երեկ ես այդպիսի դեպք եմ ունեցել: 1.5 եւ 3 տարեկան երեխաների մայրը գիշերային ակումբում պարում է, անկախ գործունեության տիպից: Մենք իրավիճակ ունենք, որ այս կնոջը որեւէ մեկը չի օգնում, երեխաները ժամերով մենակ են մնում: Վարձով տանտերը հանեց տնից: Մենք այստեղ տրամաբանության մեջ խնդիր ունենք: Պետք է ընտանիքից դուրս բերվեն բռնացողները»:

Տպել
Ամենաշատ