News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Մայրաքաղաքում հանդիսավորությամբ բացվել է ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր  Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակը:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաթիվ արվեստագետների հետ միասին ներկա է գտնվել հայ կինոռեժիսոր, սցենարիստ, դերասան,  ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Ներսես Հովհաննիսյանի հուշատախտակի բացման արարողությանը:

Քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ հուշատախտակի հանդիսավոր բացումը կատարել են Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Ներսես Հովհաննիսյանի որդին ու դուստրը:

Միջոցառման բանախոսները նկատել են, որ Երեւանի Բուզանդ 30 հասցեում անվանի արվեստագետի դիմաքանդակով հուշատախտակը նրա յուրովի վերադարձն է հայրենի օջախ, քանի որ հենց այս տանն է ծնվել ու մինչեւ 1974 թվականը բնակվել Ներսես Հովհաննիսյանը:

Շնորհակալություն հայտնելով քաղաքապետ Տարոն Մարգարյանին ու նախաձեռնության բոլոր աջակիցներին` Ներսես Հովհաննիսյանի դուստր Անահիտ Հովհաննիսյանը նկատել է, որ սա նաեւ յուրօրինակ նվեր է արվեստագետի ծննդյան օրվա առթիվ:

Հարկ է նշել, որ հուշատախտակի ճարտարապետը Տիգրան Բարսեղյանն է, քանդակագործը՝ Հայկ Պետրոսյանը:

Տպել
Ամենաշատ