News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը եթե շարունակի իր ուղին դեպի կառավարություն, դա կլինի եւս մեկ առիթ նախարարի հրաժարականը պահանջելու։ Այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայոց լեզվի մարտահրավերները եվ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» թեմայով քննարկման ժամանակ  հայտարարել է Երեւանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը։

«Ինձ հետաքրքրում է, արդյոք ԿԳ նախարարության մեջ կա՞ մեկը, ով անհանգստացած է մայրենիի ճակատագրով»,-ասաց նա:

Անահիտ Բախշյանի կարծիքով մայրենին վտանգված է այնքանով, որ պարբերաբար  օտար լեզուների կարգավիճակի շուրջ խոսելիս հակընդդեմ հարցն է բարձրանում, արդյոք մենք մայրենին պաշտպանում ենք. «Մայրենիի վտանգվածության մասին է խոսում այն փաստը, որ այսօր հանրակրթության ոլորտում ունենք տնօրեն, որը կարող է իրենց կայքում  դնել իր կենսագրության մեջ, որ ինքը Մայակովսկու անվան թիվ 7 ռուսական դպրոցի տնօրեն է։ Մինչդեռ մենք Հայաստանում ռուսական դպրոցներ չունենք։ Իսկ հետո տնօրենը պնդում է, որ դա եղել է աշխատակցի սխալը։ Միանշանակ է, որ այս տնօրենի համար հայերենն ավելի ցածր կարգավիճակ ունի, քան ռուսերենը»:

Բախշյանը բարձրացնում է մեկ այլ խնդիր, խոսելով, որ Հայաստանի քաղաքացիները այսօր իրենց երեխաների համար գտնում են ռուսական անձնագիր ունեցող խնամակալների, եւ խնամակալության եւ հոգաբարձուների հանձնաժողովները ծնողական իրավունքը տալիս են այլ երկրի քաղաքացիների՝ այդպիսով թույլտվություն ստանալով երեխաների համար ռուսական դպրոց գնալու։

Իր խոսքի վերջում նա շեշտեց, որ այս հայեցակարգը օրենքից դուրս փաստաթուղթ է. «Կրթության մասին օրենքով եւ մյուս օրենքներով չկա հայեցակարգ սահմանող փաստաթուղթ, որը պետք է պատասխանի թե հայեցակարգը ինչ է անելու»:

Հիշեցնենք, որ հիշյալ հայեցակարգի շուրջ հանրային քվեարկությունը e-draft.am կայքում ավարտվել են 75 տոկոս դեմ քվեարկությամբ:

Տպել
Ամենաշատ