News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի նախագահությամբ այսօր Երեւանում կայացել է Անկախ պետությունների համագործակցության երկրների արդարադատության նախարարների խորհրդի 12-րդ նիստը, որին մասնակցել են Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի արդարադատության նախարարները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով անդամ երկրների ներկայացուցիչներին՝ նախարար  Հարությունյանն ընդգծել է, որ արդարադատության նախարարների խորհուրդն, իրավամբ, ԱՊՀ կարեւոր եւ արդյունավետ գործող մարմիններից մեկն է, որի շրջանակներում քննարկվում եւ համաձայնեցվում են անդամ երկրների արդարադատության նախարարությունների իրավասության ներքո գտնվող մի շարք հարցեր:

Նախարարի խոսքով՝ ամենամյա հավաքը հնարավորություն է տալիս անդամ երկրների արդարադատության նախարարություններին հանդես գալու համատեղ առաջարկություններով, որոնք միտված են կատարելագործելու համագործակցության իրավական հիմքերը եւ ԱՊՀ շրջանակներում ստորագրված միջազգային պայմանագրերը:

Նիստի ընթացքում քննարկվել են ՄԱԿ-ի եւ ԱՊՀ երկրների միջեւ համագործակցության մասին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71/10 բանաձեւին, ԱՊՀ անդամ պետությունների արդարադատության նախարարությունների կողմից պետական ծառայությունների մատուցման փորձին, ԱՊՀ անդամ պետությունների նոտարական գործունեության բնագավառում օրենսդրության համապատասխանեցմանն ու ԱՊՀ բարձրագույն մարմինների միջազգային պայմանագրերի եւ որոշումների թարմացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովը կանցկացվի հոկտեմբերի 8-ին Մոսկվայում
Արտաքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստը կանցկացվի հոկտեմբերի 7-ին...
Ադրբեջանի Գյանջա քաղաքը 2025 թվականին կդառնա ԱՊՀ մարզական մայրաքաղաքը
Նախարարների նիստից հետո որոշում է կայացվել նաև կարգավիճակ տալ ԱՊՀ երկրների հիմնարար կազմակերպություններին ռազմական անվտանգության ապահովման խնդիրների հետազոտման...
Հայաստանն ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդին ներկայացված կլինի փոխնախարարի մակարդակով. Բելառուսի ԱԳՆ
Մենք ակնկալում ենք...
ԱՊՀ երկրների ԳՇ պետերը Մոսկվայում քննարկել են ԱԹՍ-ին հակազդելու քայլերը
Քննարկվել են նաև համատեղ (միավորված) ռազմական համակարգերի զարգացման ներկա և ապագա մարտահրավերները...
ՀՀ եւ Տաջիկստանի զինվորականները մասնակցում են ԱՊՀ երկրների ԶՈւ շտաբների պետերի նիստին
Նիստի ընթացքում Վալերի Գերասիմովը գործընկերներին տեղեկացրել է փոփոխությունների մասին...
ՌԴ-ի և ԱՊՀ երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 5,8%-ով. Օվերչուկ
Արտահանումը կազմել է 5,1 տրիլիոն ռուբլի, իսկ ներմուծումը` 3,7 տրիլիոն ռուբլի․․․
Ամենաշատ