News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը հայոց պետականության եւ ինքնիշխանության կրճատման քաղաքականության մեջ պետք է դիտել։ Այս մասին Այդ մասին  «Հայոց լեզվի մարտահրավերները եվ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» թեմայով քննարկման ժամանակ  հայտարարեց  քաղաքագետ Արա Պապյանը։

Նրա խոսքով, Եվրոպայում սա կոչում են «սալամիի»  քաղաքականություն. «Հայկական տարբերակը կարող է լինել «բաստուրմայի» քաղաքականությունը, երբ շերտ առ շերտ ինքնիշխանությունը կրճատվում է, իսկ մի օր էլ ընդհանրապես ոչինչ չի մնա։ Սա սկսվում է ամենաթույլ օղակից, որը մայրենի լեզուն է»:

Նա ընդգծեց, որ երբ Եվրամիությունը համեմատում են Եվրասիական միության հետ, պետք է շեշտել, որ Եվրամիությունը չի ճնշում անդամ-երկրների լեզուն, իսկ ԵՏՄ-ում ռուսերենի  վատ իմացությունը քննադատվում է, իսկ մայրենիի վատ իմացությունը անտեսվում։  

«Այսօր սովորական է դարձել, որ բարձրաստիճան պաշտոնյաները  իրենց ելույթներում  խոսում են ռուսերենով, այն դեպքում, երբ արարողակարգային առումով պետք է հարգել մայրենին։  Պետականությունը առանց լեզվի եւ մշակույթի անիմաստ է։ Սա Արցախի պես կարեւոր խնդիր է»,-ընդգծեց Արա Պապյանը։

Տպել
Ամենաշատ