News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը գալիս է ամենաբարձր օղակներից։ Այսպես մեկնաբանեց Ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը ակտիվիստ Դավիթ Սանասարյանը այսօր՝ հոկտեմբերի 11-ին, «Հայոց լեզվի մարտահրավերները եւ ռուսաց լեզվի դասավանդման հայեցակարգը» քննարկմանը։

«Այսօր մեր պաշտոնյաները, հատկապես մեր վարչապետը ռուսերեն և անգլերեն բառերով կառուցում են իրենց ելույթը, որը եթեր է գնում։ Այսպես ամենատարբեր գերատեսչություններում խոսում են «դուխով», «դրայվով», «դավայ», «ռեստարտ» և նմանատիպ բառապաշարով։ Առաջին տիկինը հարցազրույցներում խոսում է ռուսերենով։ Այսինքն, ռուսերենի նկատմամբ վերաբերմունքը գալիս է ամենաբարձր օղակներից»,- նշում է Սանասարյանը։

Իսկ գիտական գրականության մասով նա նշեց, որ ռուսերենը գիտության լեզու չէ, ավելին ռուսներն իրենք են թարգմանում գրականությունը անգլերենից։

Իր խոսքի վերջում նա ընդգծեց, որ մեզ սովորեցնում են, որ հաջողության լեզուն ռուսերենն է։ «Սակայն մեր սկզբունքային մոտեցումը պետք է լինի, որ թույլ չտանք, որ որևէ լեզու իր կարգավիճակով մոտենա հայերենին, իսկ ռուսերենին չպետք ջորու կարգավիճակ տրվի։ Ընդհանրապես ռուսերենը «խոպանի» լեզուն է, այսպիսով ևս մեկ անգամ խթանվում է արտագաղթը»,- նշեց նա։

Տպել
Ամենաշատ