News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Ֆինլանդիայի ԱԳՆ Ռուսաստանի, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետ Մայմո Հենրիկսոնին, Արեւելյան Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի ղեկավար Պայիվի Պելտոկոսկիին եւ Հարավային Կովկասի հարցերով պատասխանատու Թիինա Պարվիայնենին:

Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է Հայաստանի եւ Ֆինլանդիայի խորհրդարանների միջեւ համագործակցության խթանմանն ուղղված աշխատանքները, մասնավորապես միջհանձնաժողովային համագործակցության ակտիվացումը: Այս համատեքստում հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն անդրադարձել է խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմին, ընդգծել միջխորհրդարանական բարեկամության խմբերի դերը եւ նշել, որ այս ձեւաչափում արդյունավետ աշխատանքների իրականացումը հանդիսանում է առանցքային խնդիր: Արմեն Աշոտյանը ներկայացրել է նաեւ խորհրդարանական դիվանագիտության միջհանձնաժողովային ձեւաչափը, մասնավորապես ՀՀ ԱԺ պատվիրակությունների ներգրավվածությունը միջխորհրդարանական համաժողովների աշխատանքներին:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին, մասնավորապես ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այս համատեքստում կարեւորվել է Արեւելյան գործընկերության ձեւաչափի՝ որպես գլոբալ տնտեսական կապերի զարգացման հարթակի դերը, ինչպես նաեւ նոյեմբերին՝ Արեւելյան գործընկերության գալիք գագաթաժողովում ՀՀ-ԵՄ նոր Համապարփակ համաձայնագրի ստորագրումը եւ դրանից հետո ազգային խորհրդարաններում համաձայնագրի վավերացման գործընթացը:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կողմերը կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի՝ որպես հակամարտության կարգավորման միակ միջնորդական առաքելության դերը: Հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ Արմեն Աշոտյանը նաեւ նշել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրն աշխարհաքաղաքական չէ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրները, հումանիտար ոլորտում առկա ձեռքբերումներն ու համագործակցության հնարավորությունները:

Հանդիպման ավարտին կողմերը կարեւորել են փոխադարձ այցերի ակտիվացումը, այս համատեքստում հետագա համագործակցությանը վերաբերող հարցերի քննարկումն ու հնարավորությունների արդյունավետ կիրառումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ