Դամասկոսում եռակի պայթյունների հետեւանքով զոհվել է 1 մարդ, վիրավորվել 6-ը։ Այս մասին հայտնում է ՍԱՆԱ գործակալությունը։
Երկու պայթյունները հնչել էին Դամասկոսում ոստիկանության գրասենյակի մոտ։ 2 մահապարտ գործի էին դրել պայթուցիկ սարքն այն բանից հետո, երբ նրանց կանգնեցրել էին անվտանգության աշխատակիցները։
Մահապարտը պայթեցրել էր սարքը ոստիկանության շենքի մոտ, որտեղ ավելի վաղ եւս 2 գրոհային էին ահաբեկչություն իրականացրել։