News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Կատալոնիայի Գերագույն դատարանը վստահեցրել է, որ շրջանային իշխանությունների անկախության ոչ մի հռչակագիր իրավաբանական ուժ չունի։ Այս մասին ասված է այդ դատարանի հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Սահմանադրությանն ու սահմանադրական դատարանի դրույթներին համապատասխանող օրենքը միայն կարող է իրավունքի աղբյուր ծառայել»,– հայտնել են դատարանից։ Այնտեղ պարզաբանել են, որ ո՛չ անցումային շրջանի մասին օրենքը, ո՛չ անկախության մասին որեւէ հռչակագիր՝ պաշտոնական, թե ոչ, չի կարող որեւէ իրավաբանական ուժ ստանալ։

Երեքշաբթի Կատալոնիայի ղեկավարությունը ստորագրել էր անկախության հռչակագիր, որը, սակայն, դեռեւս ուժի մեջ չի մտնում։ Իշխանությունները ենթադրում են, որ այդ հռչակագիրը կդրվի խորհրդարանի քվեարկությանը, եթե Բարսելոնի եւ Մադրիդի միջեւ ճգնաժամի խաղաղ կարգավորումը ձախողվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ