News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի դատարանը «Wall Street Journal» -ի թղթակից Այլա Ալբայրաքին երկու տարի եւ մեկ ամիս ժամկետով ազատազրկման է դատապարտել: Նրան «ահաբեկչության քարոզչության» եւ Քրդական աշխատավորական կուսակցությանը աջակցելու համար մեղավոր են ճանաչել: Ըստ իշխանությունների՝ լրագրողի հոդվածներից մեկի տեքստում է դրսեւորվել նրա աջակցությունը, հաղորդում է ՌԲԿ-ն՝, վկայակոչելով WSJ-ին:

Ալբայրաքը ունի Թուրքիայի եւ Ֆինլանդիայի քաղաքացիություն: Այժմ նա գտնվում է Նյու Յորքում եւ մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը: «Հաշվի առնելով Թուրքիայի ներկայիս քաղաքական իրավիճակը, այս սարսափելի որոշումը չպետք է անսպասելի լիներ ինձ համար, բայց դա տեղի ունեցավ», - ասել է լրագրողը:

Գլխավոր խմբագիր Ջերարդ Բեյքերը այս մեղադրանքներն անվանել է անհիմն եւ անտեղի:

Նյու Յորքի լրագրողների պաշտպանության կոմիտեն (Committee to Protect Journalists, CPJ), (CPJ), ըստ թերթի, դատապարտել է թուրքական դատարանի որոշումը: «Թուրքիայում Այլայի դատապարտումը շատ մտահոգիչ նշան է, որը ցույց է տալիս մամուլի վրա ճնշումների ավելացումը», - ասել է Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում կոմիտեի համակարգող Նինա Օգնյանովան: «Մենք կոչ ենք անում Թուրքիայի իշխանություններին անմիջապես վերանայել այդ որոշումը», - ավելացրել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ