News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը կարող է վերանայել իր հարաբերությունները Եվրոպայի խորհրդի հետ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի սոցիալ-քաղաքական հարցերով օգնական Ալի Հասանովը՝ մեկնաբանելով ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի ընթացքում Ադրբեջանի վերաբերյալ ընդունված զեկույցները, հաղորդում է «ԱզերՏԱջը»-ը:

«Սուբյեկտիվ պատկերացումների վրա հիմնված կանխակալ փաստաթղթերի ընդունումը եւ ճնշումների փորձերի ավելացումը, ստիպում են Ադրբեջանին վերանայել Եվրոպայի խորհրդի հետ հարաբերությունները», - ասել է Հասանովը՝ մեղադրելով ԵԽԽՎ-ին Ադրբեջանի նկատմամբ կողմնակալ եւ անարդար վերաբերմունքի համար:

«Եվրախորհրդարանականները ավելի լավ կլիներ մտածեին Եվրոպայի ապագայի մասին եւ իսլամաֆոբիայի, քսենոֆոբիայի, ռասայական եւ կրոնական խտրականության եւ մարդու իրավունքների կոպիտ խախտումների մասին հարցերը լուծեին», - ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր ԵԽԽՎ-ն ընդունել է 14403 բանաձեւը «Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների իրավիճակը» զեկույցի վերաբերյալ: Զեկույցի օգտին քվեարկել է 117, դեմ `18 մարդ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱԳՆ-ում քննարկվել է ՀՀ-ԵԽ 2023-26 թթ. գործողությունների ծրագիրը. ԵԽ-ն բարձր է գնահատել ԱՆ-ի հետ գործակցությունը
ՀՀ ներկայացուցիչները և Եվրոպայի խորհրդի գործընկերները կարևորել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում առկա համագործակցությունը և այն...
Ադրբեջանի վերադարձի հարցը չի քննարկվել ԵԽԽՎ-ում. հետաքրքիր է,՝ ովքե՞ր են դա տարածում. Վլադիմիր Վարդանյան
Ես չեմ բացառում հետագայում որեւէ քննարկում: Պետք է չմոռանանք, որ ԵԽԽՎ ցանկացած նոր նստաշրջան, որը մեկնարկում է յուրաքանչյուր...
Ադրբեջանի հարցով զեկուցող․ ԵԽԽՎ վերադառնալու համար Բաքուն պետք է մի շարք պահանջներ կատարի
Սակայն այն ժամանակ էլ՝ անցած տարվա նոյեմբերի 20-21-ին, նրանց կրկին թույլ չեն տվել․․․
Գերմանացի պատգամավոր. Բաքուն ցանկություն չունի կատարելու Եվրախորհրդի պահանջները
Ադրբեջանը չի ճանաչում և չի հետևում այդ կանոններին․․․
Ժողովրդավարությունը մշտապես բախվել եւ բախվում է մարտահրավերների. Վլադիմիր Վարդանյանը՝ ԵԽԽՎ նստաշրջանում
Ժողովրդավարական խաղաղությունը առանց որևէ խտրականության մարդու իրավունքների լավագույն պաշտպանության նախապայմանն է…
ԵԽ նախարարների կոմիտեի որոշմամբ՝ Ադրբեջանը կվերադառնա ԵԽԽՎ. Alpha News
ԵԽԽՎ-ի՝ հունվարի 24-ի որոշմամբ՝ Ադրբեջանի պատվիրակությունը մեկ տարով...
Ամենաշատ