Amazon ընկերությունը ներկայացրել է ջրակայուն Kindle Oasis էլեկտրոնային գիրքը, հաղորդում է Bloomberg-ը:
Նոր սերնդի էլետրոնային գիրքը օժտված է 4G-ով բջջային համացանցին ավելի արագ միանալու հնարավորությամբ: Էկրանի չափսը 7 դյույմ է, չափսերն ու պայծառությունը բարելավված է նախորդ տարբերակների համեմատ: Նաեւ աճել է մարտկոցի տարողունակությունը, որի շնորհիվ գիրքը կարող է մեկ անգամյա լիցքավորմամբ աշխատել վեց շաբաթ:
Բացի այդ, ինչպես հայտարարում են ընկերությունում, Kindle Oasis-ը ունի Bluetooth: Այժմ սարքը կարող է աուդիոգրքեր պարունակել սյունակներում, որ ունեն այդպիսի տեխնոլոգիա: