News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գարեգին Բ Կաթողիկոսի հրավերով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը դեկտեմբերի 12-ի առավոտյան այցելել է Քանաքեռի Ս. Տիրամայր ռուսական եկեղեցի, ուր Վոլոկալամսկի միտրոպոլիտ Իլարիոնը Պատարագ է մատուցել:

Մայր Աթոռից NEWS.am-ին հայտնում են, որ արարողության ավարտին Իլարիոն միտրոպոլիտն օրհնության իր խոսքն է ուղղել ռուս համայնքի ներկայացուցիչներին: Ներկաներին ողջունել է նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների գրասենյակի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը:

Այնուհետեւ պատվիրակները մեկնել են Մայր Աթոռ, ուր տեղի է ունեցել Ամենայն հայոց կաթողիկոսի եւ Մոսկվայի տատրիարքարանի արտաքին հարաբերությունների բաժնի նախագահ Վոլոկոլամսկի միտրոպոլիտ Իլարիոնի առանձնազրույցը:

Հանդիպումից հետո պատվիրակությունը ներկա է գտնվել Սուրբ Պատարագին, որի ընթացքում պատարագիչ Տ. Մուշեղ վարդապետ Բաբայանը: Ս. Պատարագի երգեցողությանը մասնակցել է նաեւ իտալահայ հանրահայտ մեներգչուհի Ռոզի Սվազլյանը:

Օրվա երկրորդ կեսին պատվիրակությունը մեկնել է Սեւանի Վազգենյան հոգեւոր դպրանոց, ուր Ռուս Եկեղեցու ներկայացուցիչներին ընդունել է դպրանոցի տեսուչ Տ. Շնորհք աբեղա Սարգսյանը: Իլարիոն միտրոպոլիտը հանգամանորեն պատասխանել է ուսանողներին հետաքրքրող հարցերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
ՀՀ խորհրդարանի նախագահ. Մենք ճանաչում ենք նաև Ռուսաստանի տարածքային ամբողջականությունը
Չեն կարծում, որ Հայաստանն անկախ պետություն է
Հայաստանի ՊԵԿ նախկին ղեկավար. ՌԴ նախագահ Պուտինի երդմնակալությունը փորձություն կլինի Փաշինյանի համար
Նրա կարծիքով, Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավերևում մութ ամպեր են կուտակվում․․․
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Ամենաշատ