News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ծխելու դեմ պայքարը կարծես թե չշրջանցեց օրենսդիր մարմինը: NEWS.am-ի թղթակիցն այսօր նկատել է, որ  աշխատանքային օրվա ավարտին ԱԺ աշխատակիցները  ծխելու համար նախատեսված տարածքներից հեռացրել են  ծխախոտի ցուցանակները: Աշխատակիցներն ասել են, որ հանձնարարություն են ստացել պատերից հեռացնել ցուցանակները, այլ մանրամասներ չեն նշել:  Ամենայն հավանականությամբ նշված վայրերում այսուհետ ծխել չի թույլատրվի: Հիշեցնենք, որ կառավարությունը ծխելու դեմ պայքարի ռազմավարություն է մշակել, ըստ որի հանրային վայրերում ծխելը խստիվ կարգելվի, հակառակ դեպքում խոշոր չափի տուգանքներ կսահմանվեն: Սակայն  սա ընդամենը մշակման փուլում է եւ հայտնի չէ՝ այդ փոփոխությունները երբ կդառնան օրենքի դրույթ:

Տպել
Ամենաշատ