News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ վիրտուալ իրականություն է ստեղծում, քանի որ բավարարված չէ իրականությամբ, որը համարում է «սահմանափակ», փոխանցում է Independent-ը:

Նա ընդգծել է, որ հուսով է՝ վիրտուալ իրականության օգտատերերի թիվը կհասնի 1 միլիարդ մարդու, այդպես Վիրտուալ Իրականությունը կարող է կատարելություն առաջարկել ի համեմատություն իրական աշխարհի:

«Ամեն անգամ, երբ մարդիկ ասում են, որ մենք վիրտուալ իրականություն ենք ստեղծում, քանի որ մեզ չի գոհանցում այն աշխարհը, որում ապրում ենք, իմ պատասխանն է՝ «Իհարկե, այդպես է, որ կա», - ասել է նա:

«Եվ դա լավ է: Մենք համարում ենք, որ ապագան կարող է ավելի լավը լինել: Այո, իհարկե, ոչինչ չի կարող փոխարինել անձնական կամ ֆիզիկական շփմանը, բայց երբ մենք հնարավորություն չունենք զգալ դա, երբ մենք դեմ ենք առնում սահմանափակ իրականությանը, ՎԻ-ին կարող է մեր իրականությունն ավելի լավը դարձնել»:

«Որոշ մարդիկ ասում են, վիրտուալ իրականությունը հակասոցիալական է եւ հանգեցնում է իզոլացիայի: Ես կարծում եմ՝ ամեն ինչ հակառակն է », -ասել է նա: Ցուկերբերգի խոսքով՝ համարել, որ ՎԻ-ն իզոլացնում է, կյանքի հանդեպ նեղմտություն է: «Իրականությունն այնպիսինն է, որ մենք բոլորս ունենք մեր իրականության սահմանափակումը՝ վայրեր, որ չենք կարող գնալ, մարդիկ, որոնց չենք կարող տեսնել, ինչ-որ բան որ չենք կարող անել: Եւ այդ հնարավորությունն ունենալը չի մեկուսացնում, այլ ազատագրում է», - նշել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հենց խոսում ենք կրիպտոարժույթից, բոլորը խուճապահար ասում են՝ հեսա ամեն ինչ կքանդվի. Ես այդ գծերն անցել եմ. Փաշինյան
Մեթոդական առումով սխալ է, որ ասում ենք կրիպտոարժույթ, կողքը կամ թմրանյութ է, կամ կաշառք, կամ փողերի լվացում...
Արհեստական ​​ինտելեկտը օգնել է բացահայտել Ռաֆայելի նկարի առեղծվածը
Հետազոտողները նեյրոնային ցանց են վարժեցրել՝ ճանաչելու նկարչի ոճը՝ հարվածներ, գունային գունապնակի...
Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը տուգանել է Amazon-ին 10 միլիոն եվրոյով
Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
Ամենաշատ