News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընթացող զորավարժություններին, ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերից բացի, մասնակցում են ԿԽՄԿ մասնագետները։ Այս մասին Երեւանում մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը։

Գեներալը հիշեցրեց, որ հոկտեմբերի 9-ին մեկնարկած ՀԱՊԿ Օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի «Փոխգործակցություն 2017» զորավարժությունները ակտիվ փուլում են գտնվում։ Միջոցառումների ամբողջ համալիրը անցկացվում է ռազմաքաղաքական իրադրության միասնական ֆոնին։ Մտահղացման հիմքում տարածաշրջանում հակամարտության բռնկումից մինչեւ դրա կարգավորումն ընկած հնարավոր տարբերակն է։

«Հայաստանում նման զորավարժություններ երկրորդ անգամ են ընթանում։ Առաջին անգամ 2012 թվականին էր։ Այս ընթացքում շատ բան է փոխվել, եւ անհրաժեշտ էր դրանք նորից մշակել»,– ասել է Անատոլի Սիդորովը։ Զորավարժություններում ներգրավված է անձնակազմի ավելի քան 2500 անդամ, 500 միավոր տեխնիկա, 25 թռչող սարք։ Զորավարժությունները ղեկավարում է ՀՌՕ հրամանատար գեներալ–գնդապետ Ալեքսանդր Դվորնիկովը։ Զորավարժությունները կավարտվեն հոկտեմբերի 13-ին։

Անատոլի Սիդորովի խոսքով՝ ի հայտ են բերվել թերհաշվարկներ, սակայն նշվել է նաեւ պատրաստականության բարձր մակարդակը՝ հատկապես սպայական կազմում։ «Մենք կվերլուծենք բոլոր միջոցառումները, եզրակացություններ կանենք, որպեսզի հետագայում կատարելագործենք մեր գործողությունները»,– նշեց Սիդորովը։

Որպես դիտորդ ներկա են Հայաստանում հավատարմագրված դեսպանատների ռազմական կցորդները։

«Ինչ վերաբերում է ԿԽՄԿ–ին, նրանք կգործեն սցենարով, որի համաձայն՝ բնակավայրը հայտնվել է ռազմական գործողությունների գոտում։ ԿԽՄԿ գործողությունները վերաբերում են քաղաքացիական բնակչության տարհանմանն ու նրանց օգնություն ցուցաբերելուն»,– ասել է Սիդորովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
ՀԱՊԿ-ն հայտարարել է, որ Հայաստանի գործունեությունը կազմակերպությունում շարունակվում է
Օրակարգային բոլոր հարցերը լուծվում են աշխատանքային կարգով․․․
Ամենաշատ