News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

ԱՄՆ պետդեպարտամենտի պատվիրակությունը կայցելի Թուրքիա վիզաների խնդիրը քննարկելու համար, հայտնում է NTV–ն։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ թուրքական կողմն ԱՄՆ–ին առաջարկել է համատեղ հանձնաժողով ստեղծել վիզային ճգնաժամը հաղթահարելու համար։

Ավելի վաղ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել էին, որ տեղեկություն չունեն վիզաների կասեցման ժամկետների մասին։

Նշենք, որ ԱՄՆ–ը կասեցրել էր Թուրքիայի քաղաքացիներին ոչ միգրացիոն վիզաների տրամադրումն այն բանից հետո, երբ կալանավորվել էր ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ