Էլեկտրամոբիլների ներմուծումն անհրաժեշտ է ազատել հարկերից եւ տուրքերից։ Այս մասին հոկտեմբերի 12-ին կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը։
Նա տնտեսական բլոկի գերատեսչություններին հանձնարարել է եզրակացություն կազմել այն մասին, թե երբ եւ ինչպես է հնարավոր այդ մեքենաներն ազատել ցանկացած հնարավոր վճարումներից։ «Ընդ որում, պետք է հաշվի առնել նաեւ ԵՏՄ մաքսային պահանջները»,– հավելել է Կարապետյանը։