Հայաստանում նոր շենքերի համար կհեշտացնեն շինարարական թույլտվությունների հաստատումն ու միացումն էլեկտրացանցին։ Համապատասխան փոփոխություններն ընդունվել են կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի ժամանակ։ Եթե կառուցապատողը փոխում է շենքի նախագիծը, ապա 5 աշխատանքային օրվա ընթացքում ստուգվում է, արդյոք այդ փոփոխությունները չեն հակասում անվտանգության ու էլեկտրամատակարարման նորմերին։ Եթե չեն հակասում, ապա շինարարության ու միացման համար առանձին թույլտվություններ չեն պահանջվում։