Ռուսաստանի բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան եւ «Գոզնակ»–ի գլխավոր տնօրեն Արկադի Տրաչուկը Ռուսաստանում 200 եւ 2000 ռուբլի արժողությամբ նոր թղթադրամներ են ներկայացրել, հայտնում է Gazeta–ն։
«Այսօր մենք ներկայացնում ենք Ռուսաստանի բանկի նոր թղթադրամները՝ 200 եւ 2000 ռուբլի»,– ասել է նա։
Հաղորդվում է, որ սա 2006 թվականից հետո թղթադրամների առաջին թարմացումն է։
Թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն այս տարվա հոկտեմբերին։